ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրակնացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Գայանե Գասպարյանը, նիստի ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 30-ին Բրեստում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանն ընդունված որոշումները։
Պաշտպանության, ոստիկանության եւ անվտանգության ծառայության ներկայացուցիչները խոսել են 2008թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրագործման, ինչպես նաեւ մի շարք պայմանագրերի եւ համաձայնագրերի վավերացման ընթացքի մասին։ Անդրադարձ է կատարվել նաեւ ՀԱՊԿ շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության ակտիվացման հարցերին։
Հանձնաժողովը Հայաստանի նախագահության ընթացքը գերազանց է գնահատել։



















