Թեհրանում ակցիա է անցկացվել՝ ի նշան Շվեդիայում Ղուրանն այրելու հետ կապված միջադեպի դեմ բողոքի, գրում է Tasnim-ը։
Հունիսի 28-ին Ստոկհոլմում Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրանի այրման հետ կապված ակցիան։ Այն տեղի է ունեցել Ղուրբան-բայրամի տոնի առաջին օրը։ Վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել է, որ ոստիկանության որոշումը «օրինական է, բայց՝ անտեղի»։
Նույն օրը մի տղամարդ պոկել է Ղուրանի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա գրքի մեջ բեկոն դրել եւ այրել այն։ ԶԼՄ-ների տվյալներով՝ դրան հետեւել է մոտ 200 մարդ, որոշները արաբերենով վանկարկել են՝ «Աստված մեծ է»։




























