Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է իր տարածքում ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման պատրաստակամության մասին։
«Ի պատասխան Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման՝ Լեհաստանը պատրաստ է իր տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայել»,-ասել է նա։
«Մենք դիմում ենք ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին՝ խնդրանքով մասնակցել միջուկային զենքի փոխանակման (Nuclear sharing) ծրագրին»,-ասել է նա։





























