Ռուսաստանի Դաշնության Առաջին ալիքի «Տղամարդ և կին» հաղորդաշարում մի աղջիկ, ում ծնողները դարձել են «Դատավարություն» թողարկման հերոսները, ընտանեկան բռնության մասին ազդարարող միջազգային ժեստ է ցույց տվել։ Նա ձեռքն ուղղել է կրտսեր քրոջ հետևից, բացել ձեռքը դեպի տեսախցիկը, ոլորել բութ մատը և մյուս մատները փաթաթել դրա շուրջը:
Գիտե՞ր արդյոք աղջիկը, թե որն է այս ժեստը, որը լայն տարածում գտավ Covid-ի համաճարակի ժամանակ, երբ կարանտինների և այլ սահմանափակող միջոցների պատճառով ընտանեկան բռնության դեպքերի աճ է արձանագրվել, հստակ հայտնի չէ։ Սակայն ժեստը մի քանի անգամ կրկնվել է։ Այդ պահին աղջիկը տեսախցիկին պատմում էր, թե որքան է սիրում մորը։
Դատավարության ընթացքում նախկին ամուսինն ու կինը կռվում էին իրենց չորս տարեկան երեխայի համար՝ աղջկա փոքրիկ քրոջ համար, ով ժեստերով օգնություն էր խնդրում: Հաղորդման մեջ մայրը, մասնավորապես, նշում է բռնության դրվագներ, որոնց զոհն ինքն է եղել։
Mash-ը պնդում է, որ հաղորդման հեղինակներն, այն բանից հետո, երբ հեռուստադիտողները «հեղեղել են իրենց հարցերով» դիմում են ներկայացրել քննչական կոմիտե, և ստուգումն արդեն սկսվել է։ Պաշտոնապես Քննչական կոմիտեն լուրի հրապարակման պահին այս կապակցությամբ հայտարարություններ չի արել։





























