Անկարգությունների վերջին ալիքը ֆրանսիական խոշոր քաղաքներում, ինչպիսին են Լիոնը եւ Մարսելը, իրենց հետքն են թողել տեղի բիզնեսի վրա, քանի որ խանութներ են թալանվել, տեղեկացրել է France24-ը։

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը շաբաթ օրը ապահովագրական ընկերություններին կոչ է արել արագ վճարել փոխհատուցումները եւ իջեցնել ֆրանշիզները տուժած մանրածախ առեւտրականների եւ ձեռներեցների համար։

«Փոխհատուցումները պետք է ստացվեն որքան հնարավոր է արագ»,- ասել է լը Մերը՝ ավելացնելով, որ խոսքը մոտ ծխախոտի 250 խանութի, 250 բանկի եւ 200 սուպերմարկետի մասին է։

«Մենք խնդրել ենք ապահովագրողներին լինել որքան հնարավոր է ուղղագիծ իրենց ընթացակարգերում»,- նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում այս շաբաթ բողոքներ են բռնկվել, որոնք վերաճել են անկարգությունների, դրանք հաջորդել են ոստիկանի կողմից 17-ամյա Նահելի սպանությանը։