Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Ուկրաինային շաբաթ օրը խոստացել է ԵՄ «անվերապահ աջակցությունը», այդ օրն Իսպանիան ստանձնել է միության նախագահի պաշտոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տրտնջացել է, որ «որոշ» արեւմտյան երկրներ ուշացնում են օդաչուների պատրաստումը, տեղեկացրել է AFP-ն։

«Առաջիկա մի քանի ամիսներին մենք առաջընթացի կհասնենք այն հարցերում, որոնք կարեւոր են Եվրամիության ապագայի համար, բայց Ուկրաինան կլինի մեր բոլոր բանակռիվների կենտրոնում»,- ասել է Սանչեսը լրագրողներին համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը վերջերս հրապարակել է միությանը Ուկրաինայի թեկնածության կարգավիճակի միջանկյալ գնահատականը։ «Հաշվետվությունը դրական է եւ ցույց է տալիս զգալի առաջընթաց»,- ավելացրել է Սանչեսը։

Նա Կիեւ է այցելել ԵՄ-ում Իսպանիայի նախագահության առաջին օրը՝ հայտարարելով, որ դա «ցուցադրում է Ուկրաինայի հստակ եւ ոչ երկիմաստ քաղաքական հավատարությունը» 27 երկրների դաշինքին միանալու ձգտմանը։