Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը շաբաթ օրը հայտարարել է 45 000 ոստիկանի մոբիլիզացնելու մասին, որոնք շաբաթ երեկոյան գործելու են հատկապես Լիոնում եւ Մարսելում, տեղեկացրել է France 24-ը։

Այն բանից հետո, երբ ուրբաթ երեկոյան Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն դարձել է բազում ժամեր տեւած անկարգությունների եւ ատելության դրսեւորումների վկան, նա կոչ է արել շաբաթ օրը քաղաք ուղարկել լրացուցիչ ոստիկանական ստորաբաժանումներ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում այս շաբաթ բողոքներ են բռնկվել, որոնք վերաճել են անկարգությունների, դրանք հաջորդել են ոստիկանի կողմից 17-ամյա Նահելի սպանությանը։