Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը շաբաթ օրը հայտարարել է, որ Չինաստանից առանձնանալը հիմարություն կլիներ՝ հաշվի առնելով խոր տնտեսական փոխկապվածությունը, ուստի Միացյալ Նահանգները պետք է փորձի դիվերսիֆիկացնել մատակարարումների իր շղթան, տեղեկացրել է Reuters-ը։

«Չինաստանը միակ երկիրն է, որը մտադրություն ունի փոխել ինչպես միջազգային կարգը, այնպես էլ աճող տնտեսական, դիվանագիտական, ռազմական եւ տեխնոլոգիական հզորությունը դրա համար»,- ասել է Բերնսը անգլիական Օքսֆորդշիրի դասախոսությունում։

«Արդի աշխարհում ոչ մի երկիր չի ցանկանում հայտնվել «մեկի կարտելի» իշխանությունում՝ կարեւորագույն օգտակար հանածոների եւ տեխնոլոգիաների առումով,- ասել է Բերնսը։- Սրա պատասխանն այն չէ, որ առանձնանանք չինական տնտեսությունից, ինչը հիմարություն կլիներ, այլ ռիսկերի խելամիտ նվազումը եւ դիվերսֆիկացիան մատակարարումների կայուն շղթաների ապահովման, մեր տեխնոլոգիական առավելությունների եւ արդյունաբերական պոտենցիալում ներդրումների պաշտպանության միջոցով»։