Կանադական հարկային գործակալությունը (CRA) ուրբաթ ազատել է 20 աշխատակցի եւ հայտարարել է, որ կհետաքննի իր աշխատուժի ընդհանուր թվաքանակի մոտ 1 տոկոսին՝ դրանով իսկ խորանալով այն դեպքերի մեջ, երբ աշխատողները, հավանաբար, ոչ պատշաճ ձեւով նպաստների դիմաց վճարներ են ստացել կորոնավիրուսի համավարակի հետ կապված, տեղեկացրել է Reuters-ը։
Հարկային գործակալությունը հետաքննություն է իրականացնում գերատեսչության մոտ 600 աշխատակցի հանդեպ, նշվել է CRA-ի հայտարարությունում։
Գերատեսչությունը նաեւ հայտարարել է, որ ծառայությունից հեռացվող մարդկանց թիվը, հավանաբար, կավելանա ստուգումն ավարտվելուց հետո։
Արտակարգ իրավիճակների արձագանքման կանադական նպաստը կիրառության մեջ է մտցվել 2020թ., որպեսզի աջակցություն առաջարկի միլիոնավոր կանադացիների, որոնք աշխատանք են կորցրել կորոնավիրուսի պատճառով։
Այն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել աշխատող եւ ինքնազբաղ կանադացիներին, որոնք տուժել են COVID-19-ից։ Մասնակցության իրավունք ունեցող մարդիկ ամսական ստացել են 2 000 կանադական դոլար։



























