Երկու մարդ է զոհվել, ևս 28-ը վիրավորվել ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում զանգվածային հրաձգության հետևանքով, ԱՄՆ ոստիկանությանը հղում անելով՝  տեղեկացնում է  PA Media-ն։

Հաղորդվում է, որ տուժածներից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են։

Բալթիմորի ոստիկանության դեպարտամենտի կոմիսարի պարտականությունները կատարող Ռիչարդ Ուորլին հաստատել է զոհվածների և վիրավորների թիվը դեպքի վայրում կայացած մամուլի ասուլիսում։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան Գրեթնա ավենյուի 800-րդ թաղամասում։