Զուլուսների՝ ՀԱՀ էթնիկական խոշորագույն ցեղախմբի թագավոր Միսուզուլու Կազվելիտինին թունավորման կասկածով բուժում է ստանում հիվանդանոցում, տեղեկացրել է նրա ավանդական վարչապետ, առաջնորդ Մանգոսուտու Բուտելեզին, տեղեկացնում է BBC-ն։

Թագավորը բժշկական օգնության է դիմել Էսվատինիում, քանի որ նրա համար անհարմար է բուժում ստանալ Հարավային Աֆրիկայում, նշել է նա։

Ըստ Բուտելեզիի, դա տեղի է ունեցել նրա ավագ խորհրդականներից մեկի՝  նույնպես ենթադրյալ թունավորումից, հանկարծամահ լինելուց հետո։