Նախատեսված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցելությունները Մեծ Բրիտանիա, Լիտվա և Ֆինլանդիա, որոնք կայանալու են հուլիսի 9-13-ը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերի հայտարարության մեջ։
«Նախագահ Բայդենը նախ կմեկնի Լոնդոն, Միացյալ Թագավորություն՝ թագավոր Չարլզ 3-րդի և վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպելու համար, մեր երկրների միջև սերտ հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով։ Այնուհետև նախագահը կուղևորվի Վիլնյուս, Լիտվա, հուլիսի 11-12-ն անցկացվող ՆԱՏՕ-ի 74-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Հուլիսի 13-ին նախագահ Բայդենը կայցելի Հելսինկի, Ֆինլանդիա՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային երկրների առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այցերի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի մոտ ժամանակներս»,- նշվում է հաղորդման մեջ։





























