Կիրակի՝ հուլիսի 2-ին, ուժեղ պայթյուն է որոտացել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկում։ Դա տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին, տեղեկացնում է «Կուբան-Կոմսոմոլսկայա պրավդան»։
Տեղի բնակիչների վկայությամբ, նրանք ուժեղ ճայթյուն են լսել, հետո հայտնաբերել դաշտում առաջացած ձագարափոսը։
Տարբեր տվյալներով, ձագարափոսի տրամագիծը կազմել է 8-10 մետր, խորությունը՝ մինչև 4 մետր։ Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Այժմ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Նրանք պարզում են կատարվածի հանգամանքները։





























