Սերբիայի նախկին նախագահ Միլան Միլուտինովիչը վախճանվել է այսօր՝ հուլիսի 2-ին, 81 տարեկանում, հայտնել է Սոցիալիստական կուսակցության ղեկավար, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը, տեղեկացնում է  Radio Free Europe-ը։

Միլուտինովիչը զբաղեցնում էր Հարավսլավիայի Միութենական Հանրապետության կազմում գտնվող Սերբիայի  նախագահի պաշտոնը 1997-2002 թթ․-ին։

Նա մերձավոր զինակիցն էր համարվում Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի, որին ռազմական հանցագործությունների մեղադրանք ներկայացվեց։

 Միլուտինովիչը նույնպես մեղադրվել է ՄԱԿ-ի Միջազգային քրեական տրիբունալի կողմից Հաագայում 1999 թ․-ին։ 2003-ին նա հանձնվել է տրիբունալին և 2009-ին արդարացվել մեղադրանքի բոլոր կետերով։