Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դերբենտ այցի ժամանակ անդրադարձել է  Շվեդիայում Ղուրանի հրկիզմանը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման այդ հատվածը Տելեգրամում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը, տեղեկացնում է Լենտա․ռու-ն։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը դուրս գալիս Ջումա մզկիթից։ «Շվեդիայում նորից Ղուրան են այրել։ Պետրոս 1-ինն է պակասում դրանց»,- ասել է նա իր ուղեկիցներին։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը խորապես հարգում է Ղուրանը և մուսուլմանների կրոնական զգացմունքները, և հիշեցրել, որ անհարգալից վերաբերմունքը կրոնական սրբությունների հանդեպ հանցագործություն է համարվում ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Քրեական օրենսգրքի ատելության կամ թշնամանքի հարուցման մասին  282-րդ հոդվածի համաձայն։