Ունենք լավ լուր. Երեւանի քաղաքապետի որոշմամբ հաստատվել է Երեւանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սահմանվել է, որ համապատասխան պարզաբանումներ, խորհրդատվություն ստանալու համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային եւ ռանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է քաղաքապետարան դիմած քաղաքացիների դիմումների քննարկման րդյունքներով: Բոլոր այն երեւանցիները, որոնք ստացել են մերժումներ իրենց դիմումների կապակցությամբ, հնարավորություն են ունենալու անձամբ պարզաբանումներ ստանալ ստորաբաժանումների ղեկավարներից:
Երեւանի քաղաքապետարանում ընդունելությունը դադարեցվել էր դեռեւս կովիդի ժամանակներից: Վարչական շրջաններում ընդունելություն միշտ եղել է, վարչական շրջանների ղեկավարների մոտ ընդունելությունը շարունակվելու է կազմակերպվել յուրաքանչյուր հինգշաբթի»,-ասաց Ավինյանը:




























