«Սասնա Ծռեր» խմբավորման պարագլուխներից Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթը ձերբակալվել է։ Ազգային-ժողովրդավարական բևեռի տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Դավիթ Վարուժանի Ավետիսյանը ձերբակալվեց խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից։
Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշման հրահանգը ռեժիմի համար դառնալու է անմարսելի, հետհաշվարկի սկիզբ ու ինքնակործանման մեծագույն քայլ»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը, մասնավորապես, գրել էր. «Մոտ 1 ժամ առաջ «Անգլիական» այգու տարածքից առեւանգել են եղբորս` Դավիթ Վարուժանի Ավետիսյանին: Ականատեսի խոսքով՝ եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին եւ վերջինիս տիկնոջը, իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետեւ եղբորս քաշքշել են եւ բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ»:
Վարուժան Ավետիսյանի որդուն բերման են ենթարկել. նա մոտեցել էր Փաշինյանին ու նրա տիկնոջը





























