Սրանք փորձում են ընդդիմադիրներին իրենց արշինով չափել. Մտածում են, որ իրենց բանտարկություններից, շինծու քրեականմ գործերից վախեցող կա. Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀԿ-ականների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա դիմեց ներկաներին հարցով՝ «Այստեղ բանտարկվելուց վախեցող մարդ կա՞» եւ ստացավ ժխտական պատասխան:

Մամիջանյանն այնուհետեւ դիմեց իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին. «Դու  լավ չես հասկացել՝ ում հետ գործ ունես: Արմեն Աշոտյանը, մեր մյուս ընկերները, որոնք արդեն տարիներ շարունակ ազատության մեջ են, ոչ քեզնից, ոչ քո կատարածուներից չեն վախենում, որովհետեւ մենք ավելի թանկ բան ենք կորցրել ու կորցնում: Մեզղ համար ազատ կյանքն առանց Արցախի արժեք չունի, ի տարբերություն քեզ: Մտածի, եթե քեզ բանտարկելուց լինեն, գոնե մի հոգի կգա՞:

Դիմում եմ նաեւ այն պաշտոնյաներին, որոնք հույս ունեն, որ Փաշինյանի ասածները կատարելով իրենց անվտանգությունն են գնում: Սխալվում եք, ինքը աշխարհում պաշտպանում է միայն իր կաշին ու իր աթոռը: Բոլորիդ, անխտիր բոլորիդ ծախելու ա: Էն մարդիկ, որոնք մտածում են՝ իր ասածները անեմ, հանգիստ կապրեմ, չես ապրի: Բոլորիդ է ծախելու՝ երեսփոխանից մինչեւ շինծու քրեական գործ կարող քննիչ:

Ու մեկ էլ, ինչպես Ալիեւին Ղարաբաղը պետք է առանց հայերի, Փաշինյանին Հայաստանը պետք է առանց հայրենասերների ու դա չի ստացվելու: Փորես բանտարկել, սպանել, ինչպես սպանեցիր Արմեն Գրիգորյանին, չի ստացվելու, չես կարող բոլոր հայրենասերներին սարքես քաղբանտարկյալ»,-ընդգծեց Մամիջանյանը:

Նրա խոսքից հետո ներկաները սկսեցին վանկարկել՝ «ազատություն»: