Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Միրզոյանն պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով՝ Մայրենի լեզվի պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։
Պետական բարձր պարգեւն այսօր Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Վահրամ Դումանյանը հանձնել է Լավրենտի Միրզոյանին: «Սա Ձեր վաստակի համեստ գնահատականն է: Մենք շատ հպարտ եք Ձեզնով: Դուք Հայոց լեզվի, մեր մշակութային ավանդույթների պահապանն ու զարգացնողն եք: Շնորհավորանքի եւ լավագույն բարեմաղթանքների խոսքեր ենք փոխանցում անձամբ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Լավրենտի Միրզոյանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու համար եւ ընդգծել, որ երբեւէ մեդալի կամ շքանշանի համար չի աշխատել, այլ փորձել է «իր պարտքը կատարել՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»: «Շնորհակալ եմ նման գնահատանքի համար: Շնորհակալ եմ, որ գնահատեցիք իմ տարիների վաստակը»,- նշել է Լավրենտի Միրզոյանը:




























