Եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ զրույցում բացահայտել է Եվրամիության դիրքորոշումը Ղուրանի այրման գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքերը մեջբերել է իրանական Pars Today գործակալությունը Telegram-ում։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դատապարտել է սուրբ գրքի եւ կրոնի ցանկացած անարգում եւ հայտարարել է, որ Ղուրանի անարգանքը ԵՄ դիրքորոշումը չէ։ Իրանի ԱԳ ղեկավարն իր հերթին նշել է, որ Թեհրանի եւ Եվրոպայի երկրների վերջին բանակցությունները եղել են անկեղծ եւ կառուցողական։