Երեւանում, այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել.Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գտնվող «Իսկանդեր» խանութի մուտքի մոտ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները, քննիչներն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։