Սերբական Նովի Սադ քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնության 9-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը պարտություն կրեց Ռուսաստանի հավաքականից: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդրա Կոստենյուկի, Լիլիթ Մկրտչյանը` Տատյանա Կոսինցեւայի, Նելլի Աղինյանը Վալենտինա Գունինայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը պարտություն կրեց Նադեժդա Կոսինցեւայից:

Վերջնարդյունքում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ առաջնության հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը` 26 միավորով: 2-րդ տեղում Վրաստանի հավաքականն է` 24 միավորով, 3-րդ տեղում` Ուկրաինան: