Դաղստանի Սերգոկալինյան շրջանում հոկտեմբերի 31-ի առավոտյան օպերատիվ գործողություների արդյունքում չորս ահաբեկիչ է սպանվել։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, գործողությունն իրականցվել է Ռուսաստանի ՆԳՆ ուժերի կողմից, առավոտյան ժամը 05։00-ին։ Զինված մարդկանցով ավտոմեքենան հայտնաբերվել է Քաթիրքենդ բնակավայրի մոտ՝ անտառում։ Երբ ոստիկանության աշխատակիցները պահանջել են ցույց տալ փաստաթղթերը եւ դուրս գալ ավտոմեքենայից, ավտոմեքենայում եղածները կրակ են բացել։
Փոխհրաձգության արդյունքում բոլոր չորսն էլ սպանվել են, օրինապահների կողմից սպանվածների կամ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում։ Ահաբեկիչների ինքնությունն առայժմ չի պարզվել։
Նրանց մոտ հայտնաբերվել է Կալաշնիկովի երկու ավտոմատ, ավտոմատ հրացան, ձեռքի նռնակ եւ մեծ քանակությամբ զինամթերք, հայտնում է «Интерфакс»-ը։




























