Փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա կանեն, նրանք պահանջում են ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի  հրաժարականը: Հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից:

«Փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով, որոշեցին՝

պահանջել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Կառլենի Հովհաննիսյանի հրաժարականը.

եռօրյա բողոքի ակցիա իրականացնել 2023 թվականի հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

փաստաբանական համայնքում հարցումներ անցկացնել ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին «Փաստաբանության թշնամի» հռչակելու կապակցությամբ,- ասվում է Փաստաբանների պալատի հաղորդագրության մեջ։