Մոտ 200 հազար սպառող զրկվել է էլեկտրամատակարարումից Քվեբեկում սկսված ուժեղ շոգի պատճառով, տեղեկացրել է CTV հեռուստաալիքը։

Ազգային մետեոգրասենյակի տվյալներով՝ հուլիսի 6-ին Մոնրեալում եւ նրա արվարձաններում ջերմաչափերի սյունը տեղ-տեղ բարձրացել է մինչեւ Ցելսիուսի 40 աստիճանի։ Դրա հետեւամքով բնակիչներն սկսել են միացնել օդորակիչները եւ զովացնող այլ սարքեր, ինչն էլ հանգեցրել է էներգացանցերի զանգվածային ծանրաբեռնվածությունների։ Վնասված ցանցերի վերականգնման աշխատանքները շարունակվում են։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։