Ամերիկացիների մեծ մասը (72 տոկոս) իրեն ֆինանսապես ապահով չի զգում։ Այս մասին վկայում է Bankrate ամերիկյան ֆինանսական ընկերության հարցումը։
Հարցվողները նշել են, որ իրենց ֆինանսապես լիովին ապահովված չեն զգում։ 72 տոկոսից 26-ը (որոնք նման կարծիք են հայտնել) վստահ է, որ երբեք ապահովված չի լինի։ Միայն 28 տոկոսն է տեղեկացրել, որ իրեն ֆինանսապես ապահով է զգում։
Ստեղծված իրավիճակի պատճառների շարքում ամերիկացիները նշել են գնաճը, ԱՄՆ տնտեսական միջավայրը եւ կենսաթոշակային կուտակումների անբավարարությունը։ Այս մասին հայտարարել է հարցվողների 63, 148 եւ 41 տոկոսը համապատասխանաբար։
Հարցման ենթարկված ամերիկացիները համոզված են, որ ֆինանսական ապահովության հասնելու համար պետք է վաստակել տարեկան մոտ 233 հազար դոլար, իսկ հարուստ զգալու համար՝ 483 հազար դոլար։
Bankrate-ը հարցումն իրականացրել է 2023թ. հունիսի 5-7-ին։ Նրա մասնակիցներ են դարձել ԱՄՆ 2 521 քաղաքացիներ։ Վիճակագրական վրիպանքի տվյալներն ընկերությունը չի ներկայացրել։




























