Խաբարովսկի օդանավակայանում արտակարգ վայրեջք է կատարել գերմանական «Lufthansa» ավիաընկերության Տոկիո-Մյունխեն չվերթը կատարող օդանավը։

РИА Новости-ին՝ վկայակոչելով «Ռոսաէրոնավիգացիա»-ին, հաղորդում է, որ А340 օդանավի չնախատեված վայրէջքի պատճառը եղել է ուղեւորներից մեկի ոչ պատշաճ պահվածքը, ով եղել է հարբած վիճակում։ Ինքնաթիռում եղել է 304 ուղեւոր։

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը», օդանավը վայրէջք կատարելուց մեկ ժամ հետո նորից շարունակել է իր չվերթը դեպի Ճապոնիա։ Ընդ որում, օդանավում շարունակել է մնալ այն հարբած ուղեւորը, որի պատճառով էլ օդանավը չնախատեսված վայրէջք էր կատարել։