Շաբաթ օրը Ճապոնիայում նշում են նախկին վարչապետ Սինձո Աբեի մահվան տարելիցը, տեղեկացրել է Reuters-ը։
Սինձո Աբեի մահը ցնցեց ողջ երկիրը, որը սովոր չէր հրազենի օգտագործմամբ բռնության դեպքերի։
Վարչապետ Ֆումիո Կիսիդան, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ օրենսդիրներ միացել են Աբեի այրուն՝ Ակիեին, Տոկիոյի բուդդայական տաճարում կատարվող հիշատակի արարողությանը։
Աբեն իրականացնում էր տնտեսական քաղաքականություն՝ ուղղված բազմամյա դեֆլյացիայի դադարեցմանը, հարկային խթանմանը եւ ապակարգավորմանը։ Քննադատներն ասում են, որ այդ միջոցները խզում են առաջացրել եկամուտներում։
Աբեն նաեւ կողմնակից էր ագրեսիվ պաշտպանական քաղաքականությանը։
Աբեի մահը հանրային ռեզոնանս առաջացրեց կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության դեմ այն բանից հետո, երբ պարզվցեին սերտ կապերը վերջինի եւ Միավորման եկեղեցու միջեւ։
Ճապոնիայի նախկին վարչապետին սպանել է 42-ամյա Տեցուա Յամագամին ինքնաշեն զենքից։ Նա Միավորման եկեղեցուն մեղադրում էր այն բանում, որ այն իր մորը թողել էր ծանր ֆինանսական վիճակում։
Բացահայտումը, որ Աբեն եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրենսդիրների կեսից ավելին կապված են եղել այդ եկեղեցու հետ, իսկ ոմանք մասնակցել են նվւիրատվություններին կամ օգտագործել են նրա հետեւորդներին որպես աշխատակիցներ ընտրությունների ժամանակ, հանգեցրին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում տնտեսական վերածննդի նախարար Դայսիրո Յամագիվայի հրաժարականին։
Չնայած Կիսիդան նրանց մեջ չէր, նրա հանրային աջակցությունն այդ սկանդալից հետո նվազեց։





























