Դուբլինի կենտրոնում գտնվող հյուրանոցի կառուցման վայրում միջնադարյան գերեզմաններ են հայտնաբերվել, գրում է PA Media-ն:

Մոտ 100 միջնադարյան կմախքի մնացորդներ են հայտնաբերվել Քեյփել Սթրիթ թաղամասում։

Մնացորդներից առնվազն երկուսը թվագրվում են 11-րդ դարով։

Հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են նաեւ 1600-ականներին կառուցված շենքերի հիմքերը:

Գտածոները հայտնաբերվել են նախկին պրեսբիտերական աղոթատան մոտակայքում, որը կառուցվել է 1667 թվականին: