Պերուի իշխանությունները երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել Գիյեն-Բարեի համախտանիշով հիվանդացության (սուր աուտոիմուն բորբորքային հիվանդություն, որն առաջ է բերում մկանների թուլություն, զգայականության խախտում եւ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ) դեպքերի ավելացման պատճառով, տեղեկացրել է El Peruano պարբերականը։
Նշվել է, որ երկրի մոտ 165 բնակիչ հիվանդացել է Գիյեն-Բարեի համախտանիշով, նրանցից չորսը մահացել է։ Արտակարգ դրության հայտարարումն անհրաժեշտ է, որպեսզի կառավարությումը կարողանա շտապ գնել քաղաքացիների բուժման համար անհրաժեշտ ավելի քան 7 500 սրվակ թանկարժեք իմունագլոբուլինը, նշվել է հևրապարակման մեջ։ Այն ավելի վաղ ձեռք բերել հնարավոր չէր, քանի որ ներառված չէ կենսականորեն կարեւոր դեղամիջոցների ցուցակում։





























