Աբխազիայի տուրիզմի նախարար Թեյմուրազ Խիշբան խորհուրդ է տվել որոշ ժամանակով փակել երկրի բոլոր լողափերը վատ եղանակի պատճառով։

«Եղանակային պայմանների հետ կապված՝ անհրաժեշտ եմ համարում որոշ ժամանակով փակել բոլոր լողափերը»,- նախարարին մեջբերել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Խիշբան ընդգծել է, որ այս միջոցն անհրաժեշտ է բնակիչների եւ երկրի հյուրերի անվտանգության համար՝ նշելով, որ իրավիճակն այժմ կրիտիկական չէ, բայց վերահսկողությունն անհրաժեշտ է։

«Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտանք, որպեսզի մի քանի օրվա ընթացքում մարդիկ լողան ծովում»,- ասել է նա։

Աբխազայի ԱԻՆ-ը հանրապետության քաղաքացիներին եւ հյուրերին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Գագրայի շրջան գնալուց, որտեղ հորդառատ անձրեւների պատճառով տուժել է 700-800 տուն։ Աբխազիայում գնացքների երթեւեկությունը դադարեցվել է երկաթուղագծերի հեղեղումների պատճառով։ ԱԻՆ աշխատակիցները փրկել են ավելի քան 30 զբոսաշրջիկի հանրապետության վատ եղանակից տուժած երեք շրջաններում։