Հայաստանը Վրաստանում կներկայացնի Բելառուսի քաղաքացիների հյուպատոսական շահերը։ Այդպիսի պայմանավորվածություն ձեռք է բերվել Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Մարտինովի հանդիպման ժամանակ, ով պաշտոնական այցով Հայաստանում էր։
Նախարարները մանրամասնորեն քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ, NEWS.am-ին հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից։ Ինչպես նշել է Նալբանդյանը, Բելառուսի հետ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը վերջին ժամանակներս հետեւողականորեն զարգանում է։




























