Պղնձի գինը երեքշաբթի բարձրանում է դոլարի էժանացման ֆոնին, ԱՄՆ-ում գնաճի մասին վիճակագրության հրապարակումից առաջ, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,61 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 117 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,02 տոկոսով՝ 8 372,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,07 տոկոսով՝ 2 147 դոլար, ցինկինն իջել է 0,38 տոկոսով՝ 2 353 դոլար։