Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 6-ին, ցավակցական հեռագիր է հղել նշանավոր գրող եւ թարգմանիչ Կարպիս Սուրենյանի մահվան կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Կարպիս Սուրենյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա աշխատանքների երախտապարտ ընթերցողներին ուղղված Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում ասված է.
«Նրան ենք մենք պարտական համաշխարհային գրականության հսկաների` Դոստոեւսկիի և Գոլսուորդիի կոթողային երկերը հայերեն ընթերցելու բերկրանքի համար: Ճանաչված մտավորականի մահը, ում թարգմանությունները հարստացրել են հայ թարգմանական գրականությունը, ծանր կորուստ է մեզ համար»:




























