41 մարդ զոհվել է Հնդկաստանի հյուսիսում չորս օր անընդհատ շարունակվող հորդառատ անձրեւների պատճառով, տեղեկացրել է The Times of India թերթը։

Ավելի վաղ տեղեկացվել էր 28 մահացածի մասին։ Առատ տեղումները Հնդկաստանի հյուսիսարեւելյան շրջաններում առաջ են եկել երկու գործոնների պատճառով՝ մոսունային անձրեւների եւ Միջերկրածովից եկած խոնավ օդային զանգվածների։ Հորդառատ անձևրեւները վնասել են Դելիի մայրաքաղաքային շրջանը, Համաչալ Փրադեշ, Ութարակհանդ, Փենջաբ, Հարյանա, Ռաջաստան տարածքները, Ջամուն եւ Քաշմիրը։

Իրավիճակն ամենից բարդն է Հիմալայների նախալեռներում, որտեղ անձրեւները առաջ են բերել բազմաթիվ սողանքներ, գետերը դուրս են եկել ափերից եւ հեղեղել շատ բնակավայրեր։ Լեռնային շրջաններում խափանվել է ավտոտրանսպորտի աշխատանքը, հազարավոր զբոսաշրջիկներ դրա հետեւանքով մնացել են փակված։

Երեքշաբթի Հնդկաստանի մայրաքաղաքում, ինչպես սպասվում է, Յամունա գետի մակարդակը կգերազանցի վտանգավոր նիշը։ Քաղաքի իշխանությունները կարծում են, որ մասշտաբային փլուզումների սպառնալիք չկա, բայց Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը պաշոնյաներին կոչ է արել  «զգոն լինել եւ ուշադիր հետեւել իրավիճակին»։ Կիրակի մայրաքաղաքում գրանցվել է տեղումների օրական մակարդակի 40-ամյա առավելագունը՝ 153 միլիմետր։