Թալիբները հայտնել են Աֆղանստանում շվեդական ներկայացուցչությունների աշխատանքի դադարեցման մասին։ Աֆղանստանում շվեդական ներկայացուցչությունների աշխատանքը չի վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Ստոկհոլմը մուսուլմաններից ներողություն չի խնդրել Ղուրանի պղծման համար։ Այս մասին հայտարարել է «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը։

«Շվեդիայում Սուրբ Ղուրանի եւ մահմեդական հավատքի պղծումից հետո Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը (պետության անվանումը, որն օգտագործվում է թալիբների կողմից) դադարեցնում է շվեդական ցանկացած գործունեություն Աֆղանստանի տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մահմեդականներից ներողություն չեն խնդրել այդ զզվելի արարքի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թալիբները նաեւ կոչ են արել մահմեդական մյուս երկրներին վերանայել Ստոկհոլմի հետ իրենց հարաբերությունները։