Անհետացած գերմանացի գործարարի մասնատված մարմինը հայտնաբերվել է Թաիլանդի հարավում գտնվող տներից մեկի սառցախցում, գրում է Associated Press-ը։

Նոնգ Պրու քաղաքի ոստիկանապետ Թավի Կուդթալաենգը հայտնել է, որ 62-ամյա Հանս-Պետեր Մակի մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում:

Թավիի խոսքով՝ քննիչները հայտնաբերել են նրա դին ՝ օգտագործելով տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Թայլանդական ԶԼՄ-ների հրապարակած լուսանկարներում եւ տեսանյութերում երեւում է, որ սառցախցիկը գտնվում է սեւ բեռնատարի մեջ, իսկ դրա կողքին նստած է մի տղամարդ:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Մակն ապրում էր Պատայայում իր կնոջ հետ եւ աշխատում էր որպես անշարժ գույքի բրոքեր: Նա մի քանի տարի ապրել է Թաիլանդում։

Թավիի խոսքով՝ ոստիկանությունը պարզել է, որ Մակի բանկային հաշվից խոշոր գումար է կորել, ինչը, ըստ ոստիկանության, կապված է սպանության հետ: Ոստիկանապետը հրաժարվել է մանրամասներ հաղորդել, բայց ասել է, որ քննիչները փնտրում են մի քանի կասկածյալների՝ Գերմանիայի եւ Թաիլանդի քաղաքացիների։