5 տարեկան Անուշ Հայրապետյանը, ով հաջորդ տարի դպրոց է հաճախելու, տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ եւ օգնության կարիք ունի:
Անուշի ծնողները, ով եւս 3 երեխա ունեն, բաց նամակով դիմել են իշխանություններին, որում, մասնավորապես, ասվում է.
«Օրեր առաջ մենք դիմեցինք բոլորին՝ մեր հնգամյա զավակի ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստում իրականացնելուն ֆինանսապես օժանդակելու խնդրանքով: Շնորհակալ ենք բոլոր լրատվամիջոցներին ու բոլոր անհատներին, որ այս ընթացում արձագանքեցին, սակայն, գիտակցում ենք, որ պետական հաստատությունների դերն ու միջամտությունը կարող է որոշիչ լինել՝ անհրաժեշտ գումարը հոգալու համար:
Դիմում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, կառավարությանը, բարեգործական հիմնադրամներին ու կազմակերպություններին՝ սկսված հանգանակությանը օժանդակելու խնդրանքով: Անուշի վիճակը օրի-օրի դառնում է ավելի ծանր: Մենք նորանկախ Հայաստանին պարգեւել ենք չորս երեխա, ուզում ենք, որ պետությունն էլ անտարբեր չմնա իր ապագայի հանդեպ: Հաջորդ տարի Անուշը դպրոց է հաճախելու:
Հիշեցնենք, որ Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին նա դուրս գրվեց հիվանդանոցից, մնալով կենտրոնի հսկողության տակ: Ցավոք, վեց ամիս անց, հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց, բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտասահմանում կազմակերպելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են պահանջվում, որ Անուշի ընտանիքը միայնակ ի վիճակի չէ հոգալու:
Երեխայի բուժմանն օժանդակելու նպատակով բացվել է համապատասխան հաշվեհամար Ամերիաբանկում, Սերգեյ Հայրապետյանի անունով:
Դրամային փոխանցումների համար: 1570012711940100
Դոլարային փոխանցումների համար: 1570012711940101
Եվրոյով փոխանցումների համար: 1570012711940146
Նախապես շնորհակալ ենք բոլոր սրտացավ մարդկանց:
Անուշ Հայրապետյանի ծնողներ՝
Լիլիթ Գյոզալյան,
Արագածոտնի Բազմաղբյուր գյուղի դպրոցի Մաթեմատիկայի եւ Ինֆորմատիկայի ուսուցչուհի (հեռ. 093034757),
Սերգեյ Հայրապետյան,
Աշտարակի քաղաքային մարզադպրոցի մարզիչ (հեռ. 093174757):
Email: [email protected]»:
Արտասահմանից փոխանցումների համար անհրաժեշտ տվյալներ՝
For transfers in USD:
Account holder: Sergey Hayrapetyan
AMERIABANK (formerly ARMIMPEXBANK), YEREVAN, RA
CORRESPONDENT BANK: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS,
NEW YORK
SWIFT: BKTRUS33
ACC: 1570012711940101
For transfers in Euro:
Account holder: Sergey Hayrapetyan
AMERIABANK (formerly ARMIMPEXBANK), YEREVAN, RA
CORRESPONDENT BANK, COMMERZBANK AG
SWIFT: COBADEFF
ACC: 1570012711940146:




























