Հոկտեմբերի 31-ի գիշերը Մոսկվայի Յաուզա գետը «Toyota» մակնիշի մի ավտոմեքենա է ընկել։ Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, ավտոմեքենայի մեջ երկու հոգու դիակ է հայտնաբերվել։

Ավտոմեքենան գետից հանել են վերամբարձ կռունկի օգնությամբ։

Այն արագության տակ հարվածել է եզրապատին, շրջվել է եւ ընկել ջուրը։ Զոհվածների ինքնությունը եւ պատահարի մանրամասները պարզվում են։ Նախնական տվյալներով, ինչպես հայտնում է «Русская служба новостей»-ը, պատահարի պատճառը, ըստ երեւույթին, արագության թույլատրելի չափի գերազանցումը կամ մերկասառույցն է եղել։

Նմանատիպ դեպք, նույն աղբյուրի տվյալներով, տեղի է ունեցել դրանից մի քանի ժամ առաջ. ՎԱԶ-2110 մակնիշի ավտոմեքենան ընկել է դարձյալ նույն Յաուզա գետը։ Այս միջադեպի արդյունքում զոհեր չեն եղել։