ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է սուրբ գրքերի հրկիզման գործողությունները։
«Խորհուրդը դատապարտում եւ վճռականորեն մերժում է Սուրբ Ղուրանի պղծման վերջին հրապարակային եւ կանխամտածված գործողությունները եւ ընդգծում է կրոնական ատելության այդ գործողությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ մարդու միջազգային իրավունքներից բխող պետությունների պարտավորություններին համապատասխան»,-ասվում է բանաձեւում։
Այսպես, 28 երկրների ներկայացուցիչներ կողմ են քվեարկել, 12-ը՝ դեմ, 7-ը՝ ձեռնպահ:
ՄԱԿ-ը պետություններին կոչ է անում վերանայել իրենց ազգային օրենքները, քաղաքականությունը եւ իրավակիրառական շրջանակները՝ բացահայտելու այն բացերը, որոնք կարող են խոչընդոտել դատական հետապնդմանը կրոնական հողի վրա ատելության կոչերի կամ խտրականության, թշնամանքի եւ բռնության հրահրող գործողությունների համար:





























