Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, թե այսօր ինչ է պաշտպանելու Ուկրաինան Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովում։ Ինչպես տեղեկացրել է УНИАН-ը, այս մասին պետության ղեկավարը լրագրողներին ասել է ՆԱՏՕ վիլնյուսյան գագաթաժողովից առաջ։
«Մենք այսօր երեք առաջնահերթ հարց ունենք մեր օրակարգում»,- ասել է Զելենսկին։
«Նախ՝ դրանք սպառազինությունների նոր փաթեթներն են մարտադաշտում մեր բանակին աջակցելու համար։ Երկրորդ՝ ես կարծում եմ, որ դա հրավերն է ՆԱՏՕ։ Մենք ցանկանում ենք լինել բոլորի հետ նույն կողմում, եւ այսօր մենք լսում ենք, եւ ես գիտակցում եմ, որ մենք կստանանք այդ հրավերը, երբ թույլ տան անվտանգության միջոցները։ Ես ուզում եմ գործընկերների հետ միասին քննարկել այս հարցերը»,- ասել է Զելենսկին։
«Եվ երրորդ՝ մենք խոսելու ենք, եւ պայքարելու ենք դրա համար, անվտանգության երաշխիքների մասին Ուկրաինայի համար՝ դեպի ՆԱՏՕ ճանապարհին»,- ասել է նախագահը։





























