Հայտնի «Ակվարիումը» ռոք խումբ եւ Բորիս Գրեբենշիկովը հրաժարվել են մասնակցել հոկտեմբերի 30-ին Սանկտ-Պետերբուրգում նախատեսված համերգին, որ նվիրված էր «Պուշկինսկայա, 10» արվեստի կենտրոնի հոբելյանին։ Իրկուտսկից վերադառնալուց հետո, ինչպես հայտնում է Фонтанка.ru-ն, երաժիշտներից մեկը հոսպիտալացվել է եւ այժմ Բոտկինի հիվանդանոցում A/H1N1 վիրուսի («խոզի գրիպ») թեսթ է հանձնում։ Ավելի վաղ իրենց վատ են զգացել խմբի այլ անդամներ եւս։ Վարակվե՞լ է արդյոք Բորիս Գրեբենշիկովը, դեռեւս չի հաղորդվում։