G7-ից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ոտնձգություն են Ռուսաստանի անվտանգության դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք դա համարում ենք չափազանց սխալ եւ պոտենցիալ շատ վտանգավոր»,-ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ G7-ի կողմից այդ քայլը հղի է բացասական հետեւանքներով, ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ հեռանկարում:

«Մեծ յոթնյակը» անվտանգության «պատմական» երաշխիքներ է պատրաստել Ուկրաինայի համար