Թուրքական TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրենը բացատրություն է տվել թե ինչու չի սեղմել Թուրքիայի առաջին տիկնոջ ձեռքը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Star-ը։

TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը հայտնել է, որ Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ նախագահական պալատում կազմակերպված ընդունելությանը ինքը չի սեղմել Թուրքիայի առաջին տիկնոջ ձեռքը, որովհետեւ չի տեսել այն։ «Առաջին տիկնոջը բարեւելիս ձեռքը նախկինում մի քանի անգամ սեղմել եմ։ Ընդունելության ժամանակ առաջին տիկնոջ պարզած ձեռքը ուղղակի չեմ տեսել, իսկ մամուլը այդ պահը չափազանցրեց»,-ասել է TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրենը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի հանրապետության օրվա առթիվ Թուրքիայի նախագահի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ TRT –ի տնօրենը նախագահ Աբդուլահ Գյուլին ձեռքով շնորհավորելուց հետո՝ օդում է թողել առաջին տիկնոջ պարզած ձեռքը։ Այդ պահը ֆիքսել է NTV հեռուստաընկերության տեսախցիկը։