Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով նախագահի աշխատակազմին։

«Հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների զարգացման, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության առիթով։ Կողմերը նաեւ նշել են Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման կարեւորությունը համագործակցության ընդլայնման տեսանկյունից»,- հաղորդագրությունը մեջբերել են ԶԼՄ-ները։