Շվեդական Հելսինգբորգ քաղաքում չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած ակցիային, երբ այրվել է ՆԱՏՕ կանոնադրությունը, մասնակցել է մոտ 200 մարդ, որեւէ միջադեպ չի գրանցվել, տեղեկացրել է Aftonbladet թերթը։
«Մարդը, որն ուներ ոստիկանության թույլտվությունը, մոտ 200 մասնակցի առջեւ հայտարարել է, որ ինքը ՆԱՏՕ հակառակորդն է։ Արտոնված հավաքն ավարտվել է առանց անկարգությունների»,- նշվել է հրապարակման մեջ։
Պարբերականը նշել է, որ 29-ամյա ակտիվիստն ավելի վաղ ցանկացել էր այրել Ղուրանը, բայց հետո փոխել էր որոշումը։
Ֆինլանդիան եւ Շվեդիան Ուկրաինայում իրադարձությունների համատեքստում 2022թ. մայիսին դաշինքին անդամակցության հայտ են ներկայացրել։ Ֆինլանդիան ապրիլի 4-ին դարձել է ՆԱՏՕ 31-րդ անդամը։ Շվեդիայի հայտը մինչեւ այժմ չի ստացել Թուրքիայի եւ Հունգարիայի հավանությունը։





























