Շվեդիան Թուրքիայի պահանջով դադարեցրել է երկու քաղաքացիների արտահանձնումը։ Նրանք մեղադրվում են զինված ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու մեջ։

Թուրքիայում պարզաբանել են, որ ֆիգուրանտները միացել են Գյուլենի արգելված շարժմանը՝ ներբեռնելով նրա բջջային հավելվածը։

Գերագույն դատարանի որոշմամբ՝ ծրագրերի ներբեռնումը չի կարող հիմք հանդիսանալ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի համաձայն պատժի համար: Այսինքն՝ կրկնակի քրեական պատասխանատվության պահանջը չպահպանելը խոչընդոտ է դարձել արտահանձնման համար։ Բացի այդ, Թուրքիայի երկու քաղաքացիներն էլ փախստականի կարգավիճակ ունեն, ուստի հայրենիքում կարող են հետապնդումների ենթարկվել։