«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։

ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունն այցելել է ՉԺՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գրասենյակ, հանդիպել գրասենյակի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ջան Բաոսյունի, ինչպես նաև միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի սպառազինությունների վերահսկման վարչության պետ Կաո Քսիլինի հետ։

Այստեղ քննարկվել են հումանիտար հակաականային ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները, կարևորվել է երկուստեք փորձի փոխանակումը։ Հանդիպման ընթացքում կենտրոնները ներկայացրել են իրենց գործունեությունը, հակաականային ոլորտում իրականացրած աշխատանքները։

Այցի ընթացքում «ՀԱՓԿ» պատվիրակությունն այցելել է Նանկինի ռազմական ակադեմիա, ծանոթացել տեղի կարողություններին։ Երկու կողմերը ներկայացրել են ուսումնական կենտրոնների գործունեությունը։ Համաձայն նախնական պայամանավորվածության «ՀԱՓԿ» ուսումնական կենտրոնում ՉԺՀ մասնագետները կվերապատրաստվեն հումանիտար ականազերծման թեմայով:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակությունը պատասխան այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։