2009թ նոյեմբերի 5-ից 9-ը Հունաստանի Թեսսալոնիկ քաղաքում տեղի է ունենալու Սամբոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի մարզական և մարտական սամբոյի մարզիկները:
Մարզական սամբոյի մեր թիմը կներկայացնեն 57 կգ քաշային կարգում հանդես եկող Վահան Վարդանյանը, 62 կգ քաշային` Վահան Հովհաննիսյանը, 68 կգ քաշային Դավիթ Խաչատրյանը և Աշոտ Դանիելյանը (74 կգ):
Հայկական մարտական սամբոյի պատիվը կպահեն Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Արսեն Խաչատրյանը (100 կգ): Հնարավոր է նաև 52 կգ քաշային կարգը ներկայացնող Վահե Օթարյանի մասնակցությունը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ մեր պատվիրակությունը Հունաստան կմեկնի նոյեմբերի 2-ին:




























