Արեւմտյան երկրներն այս պահին գրեթե սպառել են զինամթերքի պաշարները՝ կապված Կիեւի ռազմական աջակցության հետ, գրում է Bloomberg-ի սյունակագիր Մաքս Հեյսթինգսը։ 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն՝ «ՆԱՏՕ-ի ամենահզոր երկիրը», իբր «լուրջ դժվարություններ է ապրում, որպեսզի նախկին մակարդակում պահպանի Ուկրաինայի ռազմական աջակցությունը»։ «Ապշեցուցիչ իրականությունն» այն է, որ Վաշինգտոնը ստիպված է Սեուլից «փոխառել կամ գնել սովորական հրետանային զինամթերք», որպեսզի շարունակի դրանք մատակարարել Կիեւին, պնդում է Հեյսթինգսը:

Նման պայմաններում, կարծում է սյունակագիրը, ՆԱՏՕ-ի երկրները պետք է շտապ «ավելացնեն ներդրումները ռազմական արդյունաբերության մեջ»։